Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 48-ամյա Հրաչ Մկրտչյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 20 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Մկրտչյանն ու նրան ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Գեորգի Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։