Լոնդոնի կենտրոնում մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է news.mail.ru-ն պատճառների ու տուժածների մասին այս պահին չի հաղորդվում: Համացանցում տարածված կադրերից երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում հսկայական կրակից։ Իրավապահները հայտարարել են, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ։
«Այրվում են երկաթուղային կամարների տակ գտնվող երեք առևտրային օբյեկտներ, չորս ավտոմեքենա ու հեռախոսային խցիկ։ Ճանապարհները փակ են, մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջան այցելելուց, փակ պահել պատուհաններն ու դռները»,- ասված է Twitter-ի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Ականատեսների խոսքով ՝ նրանք տեսել են «պայթյուն և հսկայական հրե գունդ»։ Տեղի քաղաքացիները նաև պատմել են, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում են ծխի նոր, ավելի մուգ ամպեր», տեսանելիությունը դեպքի վայրում վատ է: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծխի հսկայական սյունը վեր խոյանում հրդեհի վայրից: «Ամբողջ տարածքը ծածկված է խիտ, սև ծխով։ Ժամանել են շտապ օգնության և հրշեջ մեքենաներ» – հայտնել է Լոնդոնի բնակիչներից մեկը, որի տունը գտնվում է մետրոպոլիտենի մոտ: