Հայիթիի ազգային ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախագահ Ժովենել Մոիզի ենթադրյալ սպանողներին:
TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել Է Հայիթիի պետքարտուղար Ֆրանց Էքզանտյուսը: Հաղորդվում է, որ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ կներկայացվեն:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել էր երեքշաբթի գիշերն իր նստավայրի վրա անհայտ կողմից հարձակման հետևանքով: Հարձակման ընթացքում վիրավորվել էր նաև երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը, ով տեղափոխվել էր հիվանդանոց: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը բնակչությանը հանդարտության կոչ է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության ոլորտում իրավիճակը գտնվում է Հայիթիի ազգային ոստիկանության և Հայիթիի զինված ուժերի վերահսկողության տակ»: Նախարարների խորհուրդը Հայիթիում ռազմական դրություն է սահմանել 15 օրով։