Այս պահին «ՏաԹևեր» ճոպանուղին անխափան աշխատում է։ Այս մասին հայտարարություն է տարածել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը։
«Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են։ Տեղեկացնենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, երկու խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու։ Այս պահին ճոպանուղին անխափան աշխատում է։ Մենք, ինչպես միշտ, աշխատելու ենք ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը 10։30-ից մինչ 19։00»,- նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։