Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը հայկական կողմում։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։