Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։32-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ ) և մոտ 4 հա խոտածածկ տարածք: