Սեպտեմբերի 2-ին` ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Բազումի լեռնաշղթայի» գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻն-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Բազումի լեղնաշղթա» կոչվող հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։27-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։