Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։
Նշվում է, որ բախման հետևանքով նրա ուղևորը՝ Գորիսի բնակիչ 62-ամյա Հայկուշ Խաչյանը, տեղում մահացել է։ Բախման հետևանքով ձին սատկել է։