Սեպտեմբերի 7-ի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը վրաերթի է ենթարկվել դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով հեռացել է դեպքի վայրից: Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել են մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։