Պերմի պետական գիտահետազոտական համալսարանի շենքում հրաձգության վիրավորների թիվը հասել է 43 -ի, սեպտեմբերի 22 -ին տարածաշրջանային կառավարության նիստում ասել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենը:
«Մինչ օրս կա 43 տուժած, որոնցից 12-ը գտնվում են Պերմ քաղաքի երեք հիվանդանոցներում»,- ասել է նա:
Վարչության պետի խոսքով՝ միայն հրաձգություն կազմակերպած Թիմուր Բեկմանսուրովն է գտնվում ծանր ու անկայուն վիճակում: Կրուտենը հիշեցրել է, որ երեկ բժիշկները ստիպված էին անդամահատել ոտքի մի հատվածը:
«Հիվանդանոցում մնացած բոլոր 11-ի վիճակը բավարար է: Ամբուլատոր բուժվողները նույնպես բավարար վիճակում են»,- հավելել է նախարարը: