Աֆղանստանի Կունար նահանգում զինամթերքի պայթյունի հետևանքով երեք երեխա է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել, «РИА Новости»-ին հայտնել է ականատեսը:
«Մի խումբ երեխաներ այսօր առավոտյան խաղացել են չպայթած զինամթերքի հետ, տեղի է ունեցել պայթյուն, երեք երեխա զոհվել է, երեքը՝ վիրավորվել»,- հեռախոսով ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածները տեղափոխվել են Կունար նահանգի հիվանդանոց: