Այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում ծառից կախված դի կա և այն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com -ը։
Փրկարարներն ու ոստիկանները ծառից կախված տղամարդու դին իջեցրել են և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Եղեգնաձորի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 55-ամյա Բալաբեկ Խ․-ն է եղել։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։