Հոկտեմբերի 10-ի առավոտյան Թաթարստանում L-410 ինքնաթիռ է վթարվել: Այն ընկել է թռիչքից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է TACC-ը:
Վերջին տեղեկատություններով. ըստ աղբյուրի, օդանավում եղել է 22 մարդ, նրանցից 16 զոհվել են:
Ինչպես TACC-ին հայտնել են ավիացիոն ծառայություններում, ինքնաթիռի կործանման պատճառը կարող է լինել ուղևորների թվի գերազանցումը: Դիտարկվում են նաև ինքնաթիռի անսարքության վարկածները և անձնակազմի սխալների հավանականությունը: