Քսենիա Սոբչակը մեկնաբանել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Սոչիում իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով ուղևորներ են զոհվել: Հաղորդավարուհին հաստատել է, որ եղել է մեքենայում: Այդ մասին նա գրել է իր՝ «Кровавая барыня» Telegram-ի ալիքում:
Սոբչակը պնդում է, որ մեքենան իրենը չի եղել, վարորդը՝ ևս: Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ նա ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ հաղորդավարուհու մեքենան վթարի է ենթարկվել Սոչիում: ԶԼՄ-ները հայտնել են երկու զոհի մասին: