Հոկտեմբերի 24-ին Կրասնոդարի մարզում՝ Ստարոկորսունսկ բնակավայրի մոտ, Nissan Skyline մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել 23-ամյա ՀՀ քաղաքացի: Ինչպես հաղորդում է Կրասնոդարի մարզի պետավտոտեսչությունը, երիտասարդ վարորդը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը մահացել է: Ավտոտեսչության աշխատակիցները պարզում են դեպքի մանրամասները: