Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկ, որոնցից մեկը՝ մահացած։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Վերջինիս ներկայացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատները մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, որը որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ նույնպես մահացել է։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։ Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։