Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Պապյանը և Մկրտիչ Ումրշատյանը: Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
Աղբյորը հայտնում է, որ քիչ առաջ Էրեբունու բաժնի օպերատիվ խմբի հետ նշված տանից հիվանդանոց տեղափոխեցին մի տղամարդու: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել՝ ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր: Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: