Երեկ` նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց՝ Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են երկու Nissan Tida մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 մարդ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։