Թուրքիայի հարավում գտնվող Կոնյա նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD), փոխանցում է Anadolu-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մերամի շրջանում տեղական ժամանակով 20:43-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10,61 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։