Նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել։ Այս մասին հայտնել է Shamshyаn.com-ը։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 83-ամյա Լիդա Պ․-ն էր։