Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։32-ին, Սիսիանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, որը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ-ում, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: