Թուրքիայի մի քանի նահանգներում, հատկապես Էգեյան և Մարմարա ծովերի շրջանում, ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել, առնվազն հինգ մարդ Է զոհվել: Այդ մասին, Интерфакс-ի փոխանցմամբ, հայտնել է թուրքական Hürriyet պարբերականը:
Ստամբուլում ուժգին քամին առնվազն 4 մարդու կյանք է խլել, այդ թվում մեկ օտարերկրացու, Զոնգուլդակի նահանգում զոհվել է մեկ մարդ, ևս 19-ը վնասվածքներ են ստացել, նշում է Hürriyet-ը:
Փոթորիկը մեծ վնաս է հասցրել մեծ Ստամբուլի շրջանին, այնտեղ փլուզվել է ժամացույցի աշտարակը, խորտակվել են մի քանի ձկնորսական նավեր, հեղեղվել են ավտոմայրուղիները, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել է քաղաքի ասիական մասում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը: