Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուն, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում կայանված Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին:
Ըստ կայքի՝ վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Infiniti-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: