Տյումենի Рощино օդանավակայանում Տյումեն-Երևան չվերթն իրականացնող օդանավի շարժիչում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է 72.RU կայքը։
«Չվերթը պետք է մեկնարկեր ժամը 07:20-ին: Ուղևորների կեսը տուն է գնացել։ Նոր չվերթը նախատեսվում է երեկոյան»,- 72.RU կայքին պատմել Է ուղևորներից մեկի ազգականը։
Ականատեսները դեպքի տեսանյութն են հրապարակել։ Դրանում երևում է, թե ինչպես են թռիչքի ժամանակ բռնկումներ հայտնվում օդանավի ձախ մասում։ Թե ինչ է տեղի ունեցել շարժիչի հետ, դեռ պարզ չէ։