Utair ավիաընկերության՝ Տյումենից Երևան չվերթի ուղևորներն ավելի քան 10 ժամ ուշացումով մեկնել են նշանակման վայր:
Այս մասին ТАСС-ին հայտնել են Рощино օդանավակայանի տեղեկատուից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տյումենից Երևան Utair ավիաընկերության չվերթը հետաձգվել էր առավոտյան՝ ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով։ Ուրալի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը հայտնել են, որ ինքնաթիռի թռիչքի մեկնարկի ժամանակ օդանավի հրամանատարը զեկուցել է շարժիչի պոմպի կասկածների մասին, դադարեցրել է թռիչքը և վերադարձել կայանատեղ:
Չվերթին գրանցվել են 176 ուղևոր, այդ թվում՝ 18 երեխա։