Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանը Սասունցի Դավթի հրապարակում մոտեցել մի կին ու հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, ով հանկարծամահ է եղել։