Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» – ում վերելակի ընկնելու հետևանքով հայաստանցի բանվորներ են զոհվել
Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան Интерфакс-ին հայտնել է, որ «Պրեզիդենտ – հոթել»- ում վերելակի ընկնելու հետևանքով զոհվածները 30 և 32 տարեկան տղամարդիկ են:
Գործակալությանը ճշտել է, որ դժբախտ պատահարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում էին վերելակային սարքավորումների սպասարկման ընկերությունում: