Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել զինվորական հոսպիտալում: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հունվարի 22-ին ժամկետային զինծառայող Ռամիլ Ռզագուլիևը, որը 2021 թվականի հոկտեմբերին զորակոչվել էր Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության Բինագադայի շրջանային վարչություն, տեղափոխվել է ՊՊԾ զինվորական հոսպիտալ՝ հոգեբանական վիճակում առկա խնդիրների հետ կապված հետազոտություն անցնելու համար:
Ժամը 11 ։ 10-ի սահմաններում զինծառայողը, խուսափելով բուժզննումից, բարձրացել է զինվորական հոսպիտալի կառուցվող շենքի վերին հարկ և ինքնասպան եղել՝ նետվելով գետնին։
Նշվում է, որ Բաքվի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը):