Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոցում պարզվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: