Չորեքշաբթի օրը 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի և Ադրբեջանի սահմանին, հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից:
Սեյսմոլոգների օպերատիվ տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 17:37-ին (համընկնում է Բաքվի հետ, Երևանի ժամանակով ժամը 16:37-ին):
«Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 17:37-ին Վրաստանի տարածքում Զաքատալի սեյսմոլոգիական կայանից 42 կմ հարավ – արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ», – ասված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումները զգացել են սահմանամերձ գոտու բնակիչները, հավելել են սեյսմոլոգները: