Մայիսի 15-ին՝ ժամը 6:02-ին, Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 7:44-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ըստ ԱԻՆ-ի՝ օրվա վերջում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։