Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ:
Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ Սևանի ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ: