Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: Այս մասին հայտնում է բանկի ֆեյսբուքյան էջը։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:
Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,- ասված է գրառման մեջ։