Մոսկվայում այրվել է Ադրբեջանի նախագահի քրոջը պատկանող բնակարանը, գրում է «Москвич Mag» – ը: Պարբերականի տվյալներով՝ արտակարգ ծառայությունները բավականին արագ են ժամանել, կրակը վերացվել է։
Ինչպես գրում է «112» – ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, բնակարանը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քրոջը՝ Սևիլ Ալիևային։
Հրդեհի պահին բնակարանում ոչ ոք չի եղել։ Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Խորհրդային էլիտայի նախկին տներից մեկում՝ Սպիրիդոնովկա 15 – ում գտնվող բնակարանում։
Շենքը կառուցվել է 1965 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի անդամների համար։ Շենքում ապրում էին կուսակցության բարձրաստիճան անդամներ, օրինակ՝ Նիկոլայ Պոդգորնին (Նիկիտա Խրուշչովի հեռացման նախաձեռնողներից մեկը), նախարարների խորհրդի նախագահ Գենադի Վորոնովը, նրա առաջին տեղակալ Կիրիլ Մազուրովը։ Այստեղ էլ մինչև մահ ապրել է մարշալ Գեորգի Ժուկովը։