ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից։
«Ահազանգ ստացվել է, տեղում իրավապահների, պատկան մարմինների կողմից կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ, պարզվել է, որ ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է»,- նշվում է պարզաբանման մեջ։
Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի առանձնատանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ է տեղադրված։