Օգոստոսի 1-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Միցուբիշիի» 58-ամյա ուղևորուհի Ջեմմա Մ.-ն մահացել է, իսկ 20-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները, «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: