Օգոստոսի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ և նրա 7 ամսական որդուն:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, երեխան մահացել է, իսկ 25-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: