Այս պահի դրությամբ անհետ կորածների թիվը 17-ն է, որից մեկը Իրանի քաղաքացի է, մյուսը՝ ՌԴ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ հստակ չէ տեղեկատվությունն այն մասին, որ նրանք հենց «Սուրմալու»-ի տարածքում են եղել։
«Երկու քաղաքացի էլ իրենց ընտանիքների հետ կապ են հաստատել և հայտնել, որ այստեղ չեն եղել»,-նշեց Կոստանյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Այս պահի դրությամբ 6 զոհերի մասին է հայտնի։