Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակը:
«Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։