«Սուրմալու»-ում փրկարարները փլատակների տակից ողջ քաղաքացի են դուրս բերել։ Այս մասին դեպքի վայրից հայտնել են լրագրողներին։
Շտապօգնության մեքենան դուրս է բերել կնոջը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: