Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱԻ նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-հայտնել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 8 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: