Ունենք 16 մահացած քաղաքացի, որից նույնականացվել է 15 քաղաքացու դի, անհետ կորածների թիվը դարձել է 3։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հայտնեց, որ հովացման աշխատանքներ են տարվում, որպեսզի կրակը կրկին չբռնկվի։ «Շանքը կապամոտնտաժվի. մաքրման աշխատանքներ կիրականացնենք, որպեսզի ուժային կառույցների մեր գործընկերները կարողանան իրենց աշխատանքներն իրականացնել», – նշեց Կոստանյանն՝ անդրադառնալով պայթյունի պատճառների հետ կապված քննչական մարմինների աշխատանքներին։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: