Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում՝ 31-ամյա տղամարդն ականի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, որը նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառով էլ ստացել է վնասվածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։