Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նրա տեղեկությամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։
Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Porsche Cayenne-ի վարորդի հարազատները։