Թուրքիայի հյուսիսում՝ Ամասրայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝
վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահները հետաքննում են Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունը, նա մտադիր է գնալ արտակարգ դեպքի վայր։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի հանքահորում։ Ավելի վաղ հաղորդվում էր 28 զոհի մասին։