Շաբաթ օրը Սախալինի Տիմովսկոյե գյուղի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, հայտնում է մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն իր Telegram ալիքում։
«Ժամը 04։45-ի տվյալներով՝տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 7 մարդ՝ 3 երեխա։ Եվս 3 բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող էր լինել բնակարաններից մեկում պայթած գազի բալոնը։