«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
«Ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված։ Ոստիկանությունը պարզում է, թե որ էլեկտրոնային հասցեից է հաղորդագրությունը ստացվել»,-գրում է կայքը։