Վախեցած բրիտանացիները զանգահարել են ոստիկանություն՝ լսելով ուժեղ պայթյուն Լոնդոնի հյուսիսային հատվածում, սակայն եզրակացություններ վաղ են արել, գրում է Daily Mail-ը։ Պարզվել է, որ դա կայծակի հարված էր:
Ականատեսները պատմել են, որ նրանք տեսել են լույսի պայծառ շող, որին ուղեկցել է պայթյուն հիշեցնող բարձր ձայնը։ Մեկ այլ կնոջ խոսքով՝ իր հյուրասենյակը «կապույտ փայլեց», և ձայնը չափազանց հզոր էր և սուր՝ որոտ լինելու համար: Մի քանի րոպե անց անհանգիստ բնակիչները սկսել են զանգահարել ոստիկանություն։
Սակայն սպաները շտապել են հանգստացնել քաղաքացիներին։ Նրանք սոցցանցերում հաղորդագրություն են հրապարակել, որում հայտնել են, որ դա կայծակի հարված է եղել, ոչ մի խոշոր միջադեպի մասին իրենց չեն հայտնել։
«Հրշեջները տեղանքի մանրակրկիտ զննում են անցկացրել պայթյունի մասին հաղորդագրություններից հետո։ Հրդեհի կամ ծխի նշաններ նրանք չեն հայտնաբերել», – ասվում է հաղորդագրության մեջ։