Դեկտեմբերի 11-ին, ժամը 10:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների այրվում են պլաստմասսայե արկղեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին: