Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց ուշագնաց վիճակում 3 քաղաքացու են նկատել:
Պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը երկու վիրավորներին ևս տեղափոխել է «Իզմիրլյան» ԲԿ։
Ավելի ուշ իվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:
Սպանություն հատկանիշներով դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։